00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանից սահման. Բերդում կամավորական ջոկատներ են կազմում

Բաժանորդագրվել
Կամավորական շարժմանը միացել է նաև Բերդ համայնքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի ղեկավարն ու բնակավայրերի վարչական ղեկավարները կամավորագրվում են։ Տեղեկությունը հայտնում է Բերդի համայնքապետարանի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Ըստ հաղորդագրության՝ հետևելով ՀՀ վարչապետ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Բերդ համայնքը` համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ և 16 գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ, կամավորագրվում է հայրենիքի պաշտպանության գործին։ 

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը

Կամավորագրվող վարչական ղեվարաներն են Օնիկ Բալյան (Արծվաբերդ), Արկադի Յամուկյան(Այգեպար), Լորիս Միրզոյան (Այգեձոր), Արթուր Այդինյան (Իծաքար), Արտակ Պապյան (Մոսեսգեղ), Գոռ Աբրահամյան (Նորաշեն), Արամ Նիգոյան (Նավուր), Լևոն Առաքելյան (Ներքին Կարմիրաղբյուր), Կարեն Դարբինյան (Չինչին), Սամվել Սաղոյան (Չինարի), Վարուժան Բաղմանյան (Չորաթան), Ռոլանդ Մարգարյան (Պառավաքար), Սամվել Եղիկյան (Վարագավան), Կամո Չոբանյան (Վերին Կարմիրաղբյուր), Աղասի Ղազարյան (Վերին Ծաղկավան), Արթուր Հովհաննիսյան (Տավուշ)։

Կամավորագրվողների շարքում է նաև Բերդ համայնքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը։

«Մեր հայրենիքի և ժողովրդի համար վճռորոշ այս պահին բոլորիս պարտքն է համախմբվել և գործուն մասնակցություն ունենալ հայրենիքի պաշտպանությանը: Այսօր նոր պատմություն, նոր հաղթանակ է կերտվում, և յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր կարևոր դերակատարությունը, քանի որ հայրենիքը սկսվում է սահմանից»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Այլ ելք չկա», Մոսկվան կշարունակի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Պեսկով

Բերդի ղեկավար Հարություն Մանուչարյանը կոչ է անում բնակիչներին միանալ այս պայքարին։ 

Նրանք, ովքեր ցանկանում են միանալ Բերդի ջոկատին, կարող են դիմել Բերդի համայնքապետարան կամ վարչական ղեկավարներին։

Համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21–ի իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։

Լրահոս
0