ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Մոսկովյան շրջանում կանխվել է նախապատրաստվող ահաբեկչությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Այն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է ծագումով Կենտրոնական Ասիայից մի տղամարդ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ձերբակալվածը պայթյուն էր նախապատրաստում տեղական իշխանության մարմինների շենքերից մեկում։
Նա նաև խոստովանել է, որ գործել է միջազգային ահաբեկիչների ուղղորդմամբ և առաջադրանքը կատարելուց հետո ցանկանում էր մեկնել Մերձավոր Արևելք` կռվելու: