ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի քանի զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողներ` Վյաչեսլավ Վալերևիչ Ոսկովսկին (թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ) և Վահագն Արամի Թումասյանը (թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ). պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու):
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Տիգրան Արծվիի Աշոտյանը (թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ), Զոհրաբ Հրաչիկի Քոչարյանը (թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)) և Ցոլակ Սամվելի Խաչատրյանը (թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարին
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները