00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայրի կենդանիները հոշոտում են դիակները. հայկական կողմը դիմել է միջազգային կառույցներին

© Official site of the Ministry of Defence of RAАрмянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница
Армянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերն արձանագրել են, թե ինչպես են վայրի կենդանիները հոշոտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել մարդկային և բնապահպանական սոսկալի խնդիրների։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին` տեղեկացնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախյան պատերազմի շփման գծի ողջ երկայնքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին։

«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիներն ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վերոնշյալ տարածքում առկա են Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Տարածաշրջանը բնակավայր է հազվագյուտ և անհետացող կովկասյան ընձառյուծի, գորշ արջի, բեզոարյան այծի, սև և գրիֆոնի անգղերի ու այլ կենդանիների համար։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Իրավիճակը մտահոգիչ է. հանդիպել են Հայաստանի ու Արցախի 5 նախկին նախագահները

Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ռազմաճակատի որոշ հատվածներում հակառակորդի անթիվ դիերի պատճառով կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ է համաճարակների առաջացման վտանգը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 12։00-ից սկսած, հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հումանիտար զինադադարի երկրորդ համաձայնությունը կողմերի միջև ձեռք էր բերվել հոկտեմբերի 17-ին` ֆրանսիական կողմի միջնորդությամբ։ Այն պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից։ Հրադադարի ժամկետից րոպեներ անց հակառակորդը հարձակման էր անցել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպման օրակարգում մեկ խնդիր է դրված. Շավարշ Քոչարյան

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է միակողմանի հակական կողմին զինծառայողների դիակները, ըստ էության` հրաժարվելով սեփական դիակներից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Լրահոս
0