00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». բողոքի ակցիա ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան առջև

© Sputnik / Asatur YesayantsЮный участник акции в поддержку признания независимости Карабаха перед зданием ООН в Армении (13 октября 2020). Еревaн
Юный участник акции в поддержку признания независимости Карабаха перед зданием ООН в Армении (13 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարներից մեկը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, սակայն ո՛չ հանդիպման մասնակից ցուցարարին, ո՛չ հավաքվածներին դեսպանի պատասխանը չգոհացրեց։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Օր առաջ Արցախում ռազմական գործողությունների դադարեցում և Արցախի միջազգային ճանաչում։ Այս պահանջով մի քանի տասնյակ մարդիկ հավաքվել էին Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց և խաղաղ բողոքի ակցիա էին իրականացնում։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի նախագահն ընդունել է Գերմանիայի խորհրդարանական պատվիրակությանը. տեսանյութ

Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն և գերմաներեն գրված էր. «Կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախը», «Մի լռեք», «Գերմանիա, ձեր լռությունը սպանում է մարդկանց»:

«Մենք պատրաստվում ենք դեսպանին ցույց տալ տեսանյութեր, լուսանկարներ, որոնցում երևում է, թե ադրբեջանցիներն ինչպես են խոշտանգում, գլխատում մեր զինվորներին»,–ասաց ցուցարարներից մեկը։

Հավաքվածները պահանջում էին կույր չձևանալ Արցախի հարցում և հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմին։

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին ընդունեց ցուցարարներից մեկին։ Այդ ընթացքում դրսում հավաքվածները ազգային-ազատագրական երգեր էին երգում։ 

Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին

Դեսպանի հետ հանդիպումից հետո ցուցարարը հավաքվածներին տեղեկացրեց, որ դեսպանը մտահոգություն է հայտնել Արցախում տիրող իրավիճակի հետ կապված և նշել, որ իրենք տեղյակ են ամեն ինչից, անգամ հայ զինվորների խոշտանգումների տեսանյութերն ու լուսանկարներն են տեսել։

Գերմանիայի դեսպանը հավաստիացրել է, որ այսօր Գերմանիայի կառավարությանն ուղղված զեկուցագիր կպատրաստի և կանեն իրենցից կախված ամեն ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում խաղաղության հասնելու համար։

«Դուք 2016 թվականի ապրիլյան պատերազմից էլ էիք քաջատեղյակ, բայց ոչ մի տնտեսական կամ ռազմական պատժամիջոց չկիրառեցիք Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին էլ գիտեիք, ի՞նչ արեցիք։ Ամեն տարի ապրիլի 24–ին ամեն բառ օգտագործում եք, բացի ցեղասպանություն տերմինից»,–ասաց ցուցարարներից մեկը։

Министр иностранных дел Германии Хайко Маас во время встречи с Сергеем Лавровым (18 января 2019). Москвa - Sputnik Արմենիա
Գերմանիայի արտգործնախարարը չի բացառել, որ ԵՄ-ն ճնշում կգործադրի Բաքվի վրա

Նրա խոսքից հետո ցուցարարները սկսեցին բղավել`«Ամոթ Գերմանիա, դժգոհ ենք ձեզնից»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 19-ին Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները՝ անօրինական ներգաղթի դեմ վախի և տնտեսական պատճառներով:

Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան: Հունական կողմը առաջարկել էր նաեւ Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո սահմանել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Брифинг депутатов Бундестага в Едином информационном центре (18 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ինչպես կարող է Գերմանիան օգնել Հայաստանին և ինչպես` խանգարել Բաքվին և Անկարային

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0