00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info

© Sputnik / Asatur YesayantsГадрут. Нагорный Карабах. Следы, оставленные снарядами системы "Смерч"
Гадрут. Нагорный Карабах. Следы, оставленные снарядами системы Смерч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցին հաջողվել է համացանցում մեկ այլ տեսանյութ գտնել, որտեղ ամենայն հավանականությամբ նույն ադրբեջանցի զինծառայողն է, բայց արդեն Ֆիզուլիի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` վկայակոչելով razm.info կայքի կատարած հետաքննության արդյունքները։

Լրատվամիջոցը մանրամասն ուսումնասիրել է հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված երկու տեսանյութերը, որոնցից առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։

Военнослужащие Армии обороны НКР - Sputnik Արմենիա
Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում

Տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցիները Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խմբի անդամներն են, խմբում կա նաև Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններ:

Լրատվամիջոցին հաջողվել է համացանցում մեկ այլ տեսանյութ գտնել, որտեղ ամենայն հավանականությամբ նույն զինծառայողն է, բայց արդեն Ֆիզուլիի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:

Razm.info–ն նաև պարզել է, որ տվյալ հատուկջոկատային, ենթասպա է, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu ogluƏləkbərov), ով, ըստ ուսումնասիրողների բացահայտումների, արդեն ոչնչացվել է։

Հիշեցնենք, որ սոցցանցերում հոկտեմբերի 15–ին ակտիվորեն շրջանառվում էր հայ գերիների սպանության տեսանյութը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հերքում` ասելով, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

Ադրբեջանցիները հայ զինծառայողին գլխատել ու լուսանկարը տեղադրել են համացանցում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Լրահոս
0