00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե պետք է, կպաշտպանի հայրենիքը․ Լևոն Արոնյանը վերադառնում է Հայաստան

© Sputnik / Владимир ВяткинГроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa
Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արոնյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, սակայն դա ենթադրում է երկխոսություն, այլ ոչ թե այս կամ այն պայմանների առաջադրում:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգնի Հայաստանին և Արցախին: Այս մասին աշխարհահռչակ շախմատիստն ասել է chess24 շախմատային պարբերականին տված հարցազրույցում։

«Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ և աշխարհում ապրելու մեր իրավունքը։ Արցախում տիրող պատերազմն այժմ յուրաքանչյուր հայի գլխավոր մտահոգությունն է։ Վաղը ես վերադառնում եմ Հայաստան և կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի օգնեմ իմ երկրին հաղթահարել այս արհավիրքը։ Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ», - ասել է Արոնյանը։

Левон Аронян - Sputnik Արմենիա
«Նախնիներս Ղարաբաղից են»․ Արոնյանն արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին

Գրոսմայստերն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Արցախում ընթացող պատերազմին։ Ավելի վաղ նա Facebook-ի իր էջում գրել էր, որ չի կարող լռել, քանի որ իր հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Արոնյանը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, սակայն դա ենթադրում է երկխոսություն, այլ ոչ թե այս կամ այն պայմանների առաջադրում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0