00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցվել. Հովհաննիսյանը` ԱԹՍ–ների ու փրկված զինվորների մասին

© Photo : Facebook / Shushan StepanyanМинобороны Армении предоставило новые кадры сбитого беспилотника
Минобороны Армении предоставило новые кадры сбитого беспилотника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը խոսեց թուրքական արտադրության ԱԹՍ–ների մասին ու անդրադարձավ համացանցում տարածված լուրերին, թե Արցախի հարավում 170 հոգանոց զորախումբ է փրկվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմի օրերին հայկական զինուժն ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցել։

«Ընդ որում` եղել են 2020 թվականի սեպտեմբերի արտադրության «Բայրաքթարներ», – ասաց Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել էր նախկին 24 ժամում խոցված «Բայրաքթարի» լուսանկարները։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հերքեց այն լուրերը, որ 170 հոգանոց զորախումբ է փրկվել Արցախի հարավում։

«Լինում են դեպքեր, որ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ զինծառայողներ են դուրս բերվում ծուղակից կամ թաքստոցից, բայց նման մեծ թիվ հնարավոր չէ։ Կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բայց քանակը այդքան մեծ չէ», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև հերթական անգամ հորդորեց հանրությանը հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

«Տարբեր մեղադրանքներ եմ լսում` ինչ–որ բաներ թաքցնելու, չասելու հետ կապված։ Մոնիտորի հետևը նստելու փոխարեն միացեք զինված ուժերին ու ձեր աչքերով տեսեք, որ ոչ մի բան չենք թաքցնում», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Военнослужащий Армии Обороны НКР - Sputnik Արմենիա
Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0