ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է 168․am-ը։
Նրանց, ըստ կայքի, մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ նման տեղեկություն չունի։
Կայքի տեսախցիկը, սակայն, արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս կառավարության շենքից։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել, այդ թվում 2 անգամ՝ արտախորհրդարանական ուժերի հետ։