00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров на пресс-конференции
Министр иностранных дел РФ Сергей Лавров на пресс-конференции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել քաղաքական կարգավորման ջանքերը։ Նա ընդգծել է, որ կատարվել են հանգամանալից, ծավալուն աշխատանքներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են կողմերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմի ուղղությամբ, և ինքը հույս ունի, որ շուտով արդյունք կլինի։

«Երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են, բայց  տեղում իրավիճակն արմատապես փոխելու հիմք չեն դարձել, մենք համոզվել ենք, որ որպեսզի հրադադարի ռեժիմն աշխատի, անհրաժեշտ է ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմ», - ասել է Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մ.Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է նախևառաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ «Ադրբեջանից և Հայաստանից գործընկերների հետ»։ Լավրովը հույս է հայտնել, որ այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի ամենամոտ ժամանակում։

Владимир Казимиров на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ հնարավոր են նաև զինադադարից հետո. Կազիմիրով

Խոսելով առկա խնդիրների մասին, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է արագացնել քաղաքական կարգավորման ջանքերը։ Նա ընդգծել է, որ կան հանգամանալից, ծավալուն աշխատանքներ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են կողմերի հետ. դրանցում կան բոլոր հարցերի պատասխանները:

«Այս պատմական պահին մենք պետք է կողմերին դրդենք համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկար ժամանակով կայունացնել իրավիճակն այս տարածաշրջանում, ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը, ապահովել թե՛ Ղարաբաղի, թե՛ այստեղ գտնվող այլ տարածքների հուսալի անվտանգությունը»,-եզրափակել է Լավրովը։

«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время онлайн-конференции в Международном мультимедийном пресс-центре МИА Россия сегодня(12 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի իրացումը. ԱԳ նախարար

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն հոկտեմբերի 18–ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Լրահոս
0