ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա կուսակից, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Միքայելյանը վիրավորվել է մեջքի և ոտքի շրջանում։ Վիրավորումը բեկորային է։ Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:
Նա պատերազմի առաջին իսկ օրերից ԵԿՄ անդամների կամավորական ջոկատներ էր հավաքագրում, որոնցից մեկի կազմում էլ հոկտեմբերի 10-ին մեկնել էր Արցախ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները