ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik․ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը, կոչ է անում ամեն ձևով օգնել բանակին ու կանգնել երկրի կողքին։
«Բոլոր նրանք, ովքեր ինչ–որ կերպ կարող են օգնել մեր բանակին, հիմնադրամին, մեծ գործ արած կլինեն։ Մի բան էլ եմ ուզում ասել` հայրենասիրական երգերը քաղաքում բարձր լսելով, դուք չեք օգնում բանակին, չեք ոգևորում մարդկանց։ Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի ու լայն տարածում ստացած լուսանկարի հերոսը` հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է հոկտեմբերի 8–ին։
Լուսանկարը լայն տարածում էր ստացել ոչ միայն սոցցանցերում, հայկական լրատվամիջոցներում, այլ նաև միջազգային մամուլում։
Ալբերտի հայրը դեռ հոկտեմբերի 5-ին հայտնել էր, որ արդեն քանի օր է` տղայից որևէ լուր չունեն։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները