00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ

© Sputnik / Andranik GhazaryanАгарон Варданян
Агарон Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանցի հայտնի փորձագետ Մաջիդ Քարիմիի ծավալուն հոդվածին, որում հեղինակը հանգամանորեն նշել է այն վտանգները, որոնք կարող են սպառնալ Իրանին Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչներից։ 
Վարդանյան. «Ադրբեջան ներթափանցած զինյալներն առաջին իսկ հնարավորության դեպքում կանցնեն Իրան»

Պատերազն ուղղված է  ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ նաև Իրանի դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում է արել իրանագետ Ահարոն Վարդանյանը` մեջբերելով իրանցի հայտնի փորձագետ Մաջիդ Քարիմիի ծավալուն հոդվածի առանձին դրույթներ։

«Հոդվածի հետաքրքիր ու առանցքային շեշտադրումներից մեկն էլ այն է, որ Արդրբեջան ներթափանցած ահաբեկչական խմբավորումների ներկայությունն ուղիղ սպառնալիք է նաև Իրանին, այլապես ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, այլ տեղակայված են հարավում, հարցադրում է անում հեղինակն ու նշում, որ վարձկան զինյալները Թուրքիայի միջնոդությամբ տեղափոխվել են մեր տարածաշրջան, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անցնեն Իրան»,– նշում է իրանագետը։

Ահարոն Վարդանյանի տեղեկացմամբ` Մաջիդ Քարիմին փորձագիտական մակարդակով զբաղվում է տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցերով, ուսումնասիրում է Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, իրանաիրաքյան պատերազմի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ մասնագիտական հրապարակումներով։ Նրա վերլուծությունները հրապարակվում են իրանական տարբեր լրատվամիջոցներում, նա աշխատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունում։ 

Река Аракс с границами между Карабахом, Ираном и Азербайджаном - Sputnik Արմենիա
Թեհրանը պատասխան կտա, եթե իր տարածք նույնիսկ սխալմամբ արկ ընկնի. Իրանի ԱԳՆ

Իրանագետի դիտարկմամբ` ահաբեկիչներն Իրանում կարող են օգտվել պանթուրքիստական շրջանակների կամ որոշակի ուժերի ներկայությունից, հետևաբար կփորձեն հրահրել խժդժություններ ու նախաձեռնել անջատողական շարժումներ, ինչն էլ ակնարկել է նաև հոդվածագիրը։ 

«Որոշ արտաքին ուժեր ակնհայտորեն ձգտում են Բելուջիստանում, Քրդստանում, Խուզիստանում ցուցաբերել անջատողական դրսևորումներ, սակայն ձախողվել են, թեև փորձել են օգտվել այն հանգամանքից, որ ներկա պահին Իրանի հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ ընթանում են թեժ պատերազմական գործողություններ, իրավիճակի վերահսկողությունը մի փոքր բարդացել է, ինչն էլ որոշակի հնարավորություն է ստեղծել ահաբեկիչների համար, որպեսզի թափանցեն նաև Իրանի տարածք։ Հատկանշական է, որ ահաբեկիչների հետ կարող են ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները` տեղում հակաիշխանական ցույցեր կազմակերպելու նպատակադրությամբ»,– նշում է իրանագետը։

«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում

Վարդանյանի փոխանցմամբ`նման երևույթներ տեղի ունեցան Թավրիզում և այլ վայրերում, սակայն Իրանի իշխանությունները նախապես արդեն պատրաստված էին, ունեին համապատասխան տեղեկություններ և ամբողջությամբ տիրապետում էին իրավիճակին, հետևաբար ցույցերը ճնշվեցին, եղան բազմաթիվ ձերբակալություններ։

Рабочая поездка заместителя председателя правительства РФ Д.Рогозина в Иран - Sputnik Արմենիա
Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է

Ըստ նրա` իրանցի փորձագետը նույնպես իր հոդվածում հերքել է Ադրբեջանի նախագահի ստահոդ տեղեկությունները` նշելով, որ Ադրբեջանն այդ կերպ ինչ–որ արդյունքի հասնելու համար առաջին դեմքի մակարդակով վարում է հոգեբանական ճնշման քաղաքականություն ինչպես հայկական կողմի, այնպես էլ միջազգային հանրության վրա, սակայն կարճ ժամանակում այդ ամենը բացահայտվում է։  

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները


Լրահոս
0