00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր

© Photo : Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрБрифинг депутатов Бундестага в Едином информационном центре (18 октября 2020). Карабах
Брифинг депутатов Бундестага в Едином информационном центре (18 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների խոսքով, եթե պարզվի, որ Ադրբեջանն իրոք միջազգային վարձկան ահաբեկիչների է օգտագործել Արցախի դեմ պատերազմում, ապա Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Գերմանական լրատվամիջոցները ճշմարտությունը չեն հաղորդում։ Այսօր Ստեփանակերտում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն` հավելելով, որ իրենք Արցախ են այցելել իրականությունն իրենց աչքով տեսնելու համար։

«Մենք համոզվեցինք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, և դա հանցագործություն է մարդկության նկատմամբ։ Մենք կոչ ենք անում աշխարհին այլևս չխոսել, այլ դրա փոխարեն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,– ասաց նա։

Армянские музыканты дали концерт в поддержку Карабаха в Вене (17 октября 2020). Австрия - Sputnik Արմենիա
«Հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ զուսպ լինեն». Հախնազարյանը` Վիեննայի ակցիայի մասին

Պատգամավորը պատմեց, որ Ստեփանակերտից բացի եղել են նաև Շուշիում, այցելել հրետակոծված եկեղեցի ու սեփական դիտարկումներով համոզվել են, որ դրա շրջակայքում որևէ ռազմական օբյեկտ գոյություն չունի։  «Միայն քաղաքացիական կառույցներ են»,– ասաց նա։

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն էլ Արցախում իրենց արձանագրածը «դրոնային ցեղասպանություն անվանեց»։ «Արցախի բնակչությանը փորձում են ցեղասպանության ենթարկել ԱԹՍ–ների միջոցով։ Մենք դատապարտում ենք բոլոր տեսակի ագրեսիաները ու կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս պատերազմը»,– ասաց Քոթրեն` վերահաստատելով գործընկերոջ տեսակետը` Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջազգային սանկցիաներ կիրառելու մասին։

«Մենք մեր աչքով տեսանք, որ Արցախի բնակելի շենքերի վրա են ռումբեր գցել ու խաղաղ բնակչության նկատմամբ միջազգայնորեն արգելված զենքեր են կիրառել»,– ասաց գերմանացի պատգամավորը։

Գերմանիայի Լայնթագի պատգամավոր Անդրեաս Քյոլիցը հայտարարեց, որ, եթե պարզվի, որ Ադրբեջանն իրոք միջազգային վարձկան ահաբեկիչների է օգտագործել Արցախի դեմ պատերազմում, ապա Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից մեկը։

Փարիզում հայերը բազմամարդ բողոքի ակցիա են իրականացնում - Sputnik Արմենիա
Փարիզում հայերի բողոքի ակցիային մոտ 20 հազար մարդ է մասնակցում. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Լրահոս
0