00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլի» մի շարք պատգամավորներ մեկնել են Արցախ. Մակունցը մանրամասներ է հայտնել

© Sputnik / Dmitri PisarenkoНа передовой в Карабахе (29 сентября 2020).
На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան առաջնագիծ են մեկնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 8 պատգամավորներ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ մեկնել են Արցախ։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Արցախ են մեկնել Շիրակ Թորոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արեն Մկրտչյանը, Մերի Գալստյանը, Լուսինե Բադալյանը։

Президент Карабаха Араик Арутюнян (слева) и Виталий Милонов - Sputnik Արմենիա
Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախ է այցելել. ադրբեջանական օգտատերերը քարկոծում են նրան

«Պատգամավորները մեկնել են Ստեփանակերտ` զինվորների կողքին լինելու, իրենց զորակցությունը հայտնելու ու օգնելու»,–ասաց Մակունցը։

Նա հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատգամավորների գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություն չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ առավոտյան Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ մեկնում է արցախյան առաջնագիծ։ Նա նաև կոչ է արել միանալ հայրենիքի պաշտպանությանն ու դիմել զինկոմիսարիատ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Здание парламента Испании в Мадриде - Sputnik Արմենիա
Իսպանիայի պատգամավորներն ու սենատորները հանդես են եկել Արցախի միջազգային ճանաչման օգտին

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Լրահոս
0