ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Զինծառայող Հարություն Դոխոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջնագծի տրամադրությունները։
«Ամեն ծանրոցը մեզ ուժ է տալիս, երբ տեսնում ենք ներսում տաք ծածկոց, ասում ենք` տղերք, էս գիշեր չենք սառի։ Նման ժողովրդի հետ դու երբեք չես վախենա թշնամուց», – ասաց զինծառայողը։
Դոխոյանը այժմ բուժում է ստանում Երևանում։ Ապաքինվելուց հետո զինծառայողը շտապելու է առաջնագիծ։
«Յոթ տեխնիկա եմ խոցել ու դրանով չեմ սահմանափակվելու», – ասաց Դոխոյանը։
Զինծառայողը հակատանկիստ է, նա խոցել է թշնամու հինգ տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա, մեկ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում