00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ

© Photo : Facebook / Roman DaneghyanРоман Данегян
Роман Данегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՏՏ ոլորտի մասնագետ Ռոման Դանեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է որոշակի կանոններ, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի զերծ մնալ Facebook սոցիալական ցանցում հնարավոր հարձակումներից:
Ինչպե՞ս պաշտպանել Facebook-յան էջերը ադրբեջանական հարձակումներից

Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթը վերջին շրջանում հաճախ է թիրախավորվում ադրբեջանցիների կողմից և գրոհի ենթարկվում: ՏՏ ոլորտի մասնագետ Ռոման Դանեղյանը առանձնացրել է որոշակի քայլեր, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի խուսափել Facebook-յան հաշիվների ու էջերի վրա հաքերային հարձակումներից: Մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել կասկածելի էջերում օնլայն թեստեր լրացնելուց, քողարկել ընկերների ամբողջական ցանկը, նաև զուգընկերոջ, կնոջ կամ ամուսնու ով լինելը: Իսկ հիմա ամենակարևորի մասին:

Здание Службы Национальной Безопасности Армении - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ խուճապ պարունակող հրապարակումներից

«Ամենաառաջին քայլը, որով սոցմեդիայի հաշիվները հնարավոր է պաշտպանել, դա 2 քայլով վավերացումն (two-factor authentication) ապահովելու հարցն է, այսինքն՝ մարդիկ իրենց «ըքաունթների» կարգավորումների միջից միացնում են 2 քայլով մուտք գործելու վավերացման ֆունկցիան, որով արդեն ոչ մի տեղից հնարավոր չի լինի գողանալ հաշիվը։ Այդ պարագայում արդեն տվյալ անձի հեռախոսահամարին գալիս է նամակ` թվերով, որը մուտքագրելուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել տվյալ հաշիվ: Դա ամենակարևոր քայլերից մեկն է, որը պետք է ցանկացած օգտատեր ապահովի իր հաշվի համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դանեղյանը:

Արցախա-ադրբեջանական պատերազմի առաջին իսկ օրերից ինչ նենգ ու խորամանկ քայլերի ասես, որ չի դիմել թշնամին. փորձել են լրատվական կայքերի վրա հարձակվել, պաշտոնական կայքեր կոտրել, սակայն առավել հաճախ շատ լայքեր ունեցող օգտատերերն են թիրախում հայտնվել:
«Ավելի շատ հարձակումներ են լինում հայկական այն էջերի վրա, որտեղ օգտատերերը շատ ակտիվ են ու շատ ժամանցային գրառումներ են կատարում և որոնց լայքերի, մեկնաբանությունների թիվն ավելի մեծ է։ Այսինքն՝ իրենք փորձում են թիրախավորել հայկական կոնտենտով այնպիսի էջեր, որտեղ շատ մարդիկ կան, և փորձում են տարածել այն կեղծ ինֆորմացիան ոչ պաշտոնական, որը իրենք են ուզում»,- ընդգծեց մասնագետը:
Սակայն, եթե նույնիսկ օգտատերերին չի հաջողվել հնարավոր հարձակումից խուսափել, Դանեղյանը շտապում է հուսադրել՝ էջը վերջնականապես կորցնելու մասին վաղ է մտածել, թիրախում հայտնված էջերի փրկության համար էլ տարբերակ կա:

Арам Габрелянов  - Sputnik Արմենիա
Արամ Գաբրիելյանովի Facebook–ի էջն արգելափակել են. նա Արցախի թեմայով գրառումներ էր անում

«Facebook-ում ու մյուս սոցիալական ցանցերում, եթե, օրինակ, 5000 «ռեփորթ» գնում է մի էջի վրա, ու այդ էջը փակվում է, եթե մի 10000 էլ «ռեփորթ» գա, որ այդ էջը սխալմամբ է փակվել, հավանականություն կա, որ այն նորից կվերաբացվի։ Այսինքն՝ այդ ամենը պետք է աչքի տակ պահել ու կանոնավոր պետք է հետևել այդպիսի էջերի գործունեությանն ու հնարավորինս շուտ լսարանին տեղեկացնել այդ մասին, որպեսզի մարդիկ այդ կեղծ ինֆորմացիային չհավատան ու չհետևեն նմանատիպ էջերին»,- պարզաբանեց Դանեղյանը:

Տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետը հորդորում է նաև գայթակղիչ առաջարկներից հրաժարվել (օրինակ՝ երբ առաջարկում են գումար՝ Ձեր էջում գրառումներ կատարելու դիմաց), անծանոթ կամ կասկածելի համակարգչից օնլայն հաշիվ մուտք չգործել, կիրառել դժվար գաղտնաբառեր (ներառյալ մեծատառեր, փոքրատառեր, հատուկ սիմվոլներ) և նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում չկրկնել, ինչպես նաև ընկերության հայտն ընդունելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել տվյալ անձի հաշիվը:⁣

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում

Լրահոս
0