00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը

Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում հավաքված 100 տոննա հումանիտար օգնությունը պատրաստ սպասում է մեկնելուն։ Բայց Թուրքիայի առաջացրած խնդիրների պատճառով թռիչքն առայժմ հետաձգվում է։ Զարեհ Սինանյանը խոսեց խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Թուրք–ադրբեջանական ռազմական ագրեսիայից ի վեր սփյուռքում տեղի է ունեցել աննախադեպ մոբիլիզացիա։ Այսօր ճեպազրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Доставка гуманитарного груза из России в Армению (14 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան

«Մեր հայրենակիցները, հասկանալով, թե որքանով է օրհասական իրավիճակն ու ինչ է դրված զոհասեղանին, լծվել են գործի»,– ասաց նա։

Սինանյանի խոսքով` մինչ օրս Հայաստան է հասել 700 տոննա հումանիտար օգնություն։ Եվս 100 տոննա օգնություն ԱՄՆ–ում սպասում է մեկնելու, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը, որի հետևանքով թռիչքը հետաձգվում է։

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքվել է 120 մլն դոլար։ Ընդ որում` այդ գումարում դեռ հաշվարկված չէ ԱՄՆ–ում կիրակի օրն անցկացված թելեթոնի ընթացքում հավաքագրված գումարը։

Հայաստան են գալիս նաև բժիշկներ` ԱՄՆ–ից, ՌԴ–ից ու Եվրոպայից։

«Դուք գիտեք մեր վիրավորների մեծ թիվը։ Մեր բժիշկները քաջաբար պայքարում են ամեն վիրավորի կյանքի համար, սակայն նրանք մարդ են, և նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են։ Այնպես որ որքան շատ օգնություն ստանանք, այնքան լավ»,– ասաց Սինանյանը` հավելելով, որ սփյուռքի հայկական առողջապահական կազմակերպությունները լծված են Հայաստան բժիշկներ ուղարկելու գործին։

Самолет с 20 тоннами гуманитарного груза из Лос Анжелеса в аэропорту Звартноц (11 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

Սինանյանը կարևորեց նաև սփյուռքի դերը քարոզչական պատերազմում։ Նրա խոսքով` Թուրքիան ու Ադրբեջանն ապականել են Արցախյան հարցի ու հայոց պատմության մասին արտերկրի պատկերացումները։

«Սոցիալական մեդիայում ևս մենք խնդիր ունենք` իրականությանը չհամապատասխանող ադրբեջանա–թուրքական հաղորդագրություններին դիմակայելը։ Հետևաբար սփյուռքում աշխատում են բոլորը` բլոգերները, սոցիալական մեդիայի ակտիվիստներն ու հանրային համբավ ունեցող անձինք»,– ասաց նա։

Սինանյանն անդրադարձավ նաև արտերկրում կազմակերպվող ցույցերին, որոնց հիմնական նպատակը, ըստ նրա, Արցախի միջազգային ճանաչումն է ու թուրք–ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

 

Լրահոս
0