00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին. Արցախի նախագահը դիմել է հայրենիքից հեռացած արցախցիներին

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (30 сентября 2020). Степанакерт
Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (30 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանը, դիմելով դրսում ապրող արցախցիներին, նշել է, որ եթե մտածում եք, թե Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հատուկ կոչով դիմել է արցախահայ զինապարտ ու զենք բռնելու ունակ իր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են հանրապետությունից դուրս:

«Սիրելի՛ ընկերներ, մեր հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ և անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության»,– գրում է նախագահ Հարությունյանը։

Герой Армении, капитан Рубен Санамян получает орден Отечества на церемонии награждения участников июльских столкновений на армяно-азербайджанской границе (28 августа 2020). Сардарапат - Sputnik Արմենիա
Հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել. կապիտանն անձամբ է հերքում ադրբեջանցիների սուտը

Արցախի նախագահը հայտնում է, որ Արցախում տերն արցախցին է, ու նա իրավունք չունի ոսոխին ներս թողնելու և թույլ տալու, որ պղծի մեր սրբությունները:

«Ուրեմն, ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ և հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն ընտրեք օրհնության ճանապարհը»,– գրում է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ Արցախը սպասում է բոլորին:

Այսօր կեսօրին Արայիկ Հարությունյանը նաև տեսաուղերձ էր հղել` միավորվելու կոչով դիմելով սփյուռքում ու ՀՀ–ում ապրող ղարաբաղցիներին։
Արցախի նախագահը նշել էր, որ նյութական աջակցությունը կարևոր է, բայց հիմա շատ ավելի կարևոր է ֆիզիկական մասնակցությունը։

Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0