ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, որը հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի էր արժանացել, զոհվել է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Անիկ Մարգարյան օգտատերը։
Արցախցի երեխաները խաղաղ երկինք և այն պահպանող տանկ են նկարում. տեսանյութ
Միհրան Ավդալյանը շքանշանի էր արժանացել մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանը մասնակցելու, շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին հայտնաբերելու ու նրանց շրջափակումից հանելու համար:
Միհրանը զոհվել է շքանշանը ստանալուց ընդամենը մեկ օր անց։ Ի դեպ, նա դիրքերում է եղել, երբ կինը երեխա է ունեցել։
Միհրանը չհասցրեց անգամ նորածնին տեսնել...
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը