ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Բուլղարական Սլվիեն քաղաքի բժշկական իշխանությունները ստուգում են իրականացնում կապված մի դեպքի հետ, երբ դեռ ողջ պացիենտին տեղական գերեզմանատանը կից սառցարանային խցիկ են ուղարկել։ Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն։
Այս պահին 72-ամյա տղամարդը գտնվում է շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։
Հուղարկավորման գործակալության աշխատակիցը, որին հանձնարարվել է սառցարանում պահել հանգուցյալի դին մինչև ազգականները վերադառնան արտասահմանից, նկարագրել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։
«Մեր աշխատակիցները նկատել են, որ մարդը թեթև դողում է, հետո նա բացել է բերանը։ Նրանք միանգամից հայտնել են այդ մասին։ Շտապօգնությունն ու ոստիկանությունը անմիջապես ժամանել են մեզ մոտ»,- ասել է նա ու ավելացրել է, որ տղամարդուն համապատասխան փաստաթղթերով են դիահերձարան բերել։
Այժմ պարզվում է՝ ով է ստորագրել հիվանդի մահվան մասին արձանագրությունը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում ապրող նրա ազգականները ուրբաթ կժամանեն Բուլղարիա։