Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Մշակույթի կենտրոնը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած փոքրիկներին: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Պարի, նկարչության ու կավագործության սենյակներում երեխաները հագեցած օր անցկացնելու և դրական լիցքեր ստանալու հնարավորություն են ունեցել»,-նշված է հաղորդագրության մեջ: Նախարարության հոգեբաններն օրեր շարունակ աշխատում են արցախցի երեխաների հետ:
«Արտթերապիան լավագույն միջոցներից մեկն են համարում՝ փոքրիկների հուզական ֆոնը կարգավորելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Արցախցի երեխաների այցերն ԱԻՆ Մշակույթի կենտրոն պարբերական բնույթ են կրելու:
Նշենք, որ պատերազմական գործողությունների վերսկսումից հետո արցախցի շատ երեխաներ տեղափոխվել են Հայաստան։