00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհեր, վիրավորներ, 5800-ից ավելի վնասված շենքեր. 17-օրյա հրթիռակոծության հետևանքները

© Sputnik / Aram NersesyanПервый вечер в Степанакерте после объявления временного режима прекращения огня (10 октября 2020). Карабах
Первый вечер в Степанакерте после объявления временного режима прекращения огня (10 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապաստարանները մինչև պատերազմը վերանորոգվել էին ու կարգի էին բերվել՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների պատսպարման համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների սկզբից մինչ օրս Արցախում զոհվել է 25 խաղաղ բնակիչ, կա հարյուրից ավելի վիրավոր։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արցախի ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը։

Նրա խոսքով՝թշնամու հրթիռակոծության հետևանքով Արցախում վնասվել են 5800-ից ավելի բնակելի շենքեր, նաև մշակութային և հասարակական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Արզումանյանը տեղեկացրեց, որ պատերազմի առաջին ժամերից ծառայությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ նույնիսկ օդային տագնապի ազդանշանի ժամանակ կատարելով իրենց պարտականությունները։

Владелец строительного магазина в Степанакерте, Варужан - Sputnik Արմենիա
«Ստորգետնյա կյանքի» պահանջները, կամ ինչպես է ապրում Ստեփանակերտը վերջին օրերին

«Այս պահին ծառայության հիմնական գործառույթներն ուղղված են ոչ պայթած զենք, զինամթերքի հայտնաբերմանն ու ոչնչացմանը»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ հայտնաբերվածը տեղափոխվում և ոչնչացվում է անվտանգ տարածքում։

Արզումանյանի խոսքով՝ հրթիռակոծություններից հետո չպայթած զենք, զինամթերք է հայտնաբերվել Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում։ Աշխատանքներն այս պահին իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում, կրակի դադարեցումից հետո մեծ թափով կշարունակվեն հանրապետության ամբողջ տարածքում, քանի որ մի քանի տասնյակ բնակավայրեր են հրթիռակոծվել։

Արցախի ԱԻ պետական ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության պետ Սասուն Սարուխանյանն էլ գործընկերոջ խոսքին ավելացրեց, որ աշխատում են օրուգիշեր՝ թիկունքային առաջնագծում։

Առաջին օրվանից, երբ հրթիռակոծվեց քաղաքացիական բնակչությունը, ապաստարաններում պատսպարման աշխատանքներին ներգրավվեց ԱԻ ծառայության ողջ աշխատակազմը։ Ապա նաև ծառայության առջև խնդիր դրվեց ապաստարանում գտնվող քաղաքացիներին ապահովել սնունդով և անհրաժեշտ պարագաներով։ Անգամ ռմբակոծության տակ աշխատակիցները շարունակում են իրենց գործը՝ բնակիչներին օգնության հասնելու համար։

Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլայ Պատրուշևը բանակցություններ են վարել

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն աշխատում է հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
«Մինչև պատերազմը սկսելը շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ նախօրոք մաքրման և վերանորոգման աշխատանքներ էին կատարվում ապաստարաններում»,- նշեց Սարուխանյանը՝ հավելելով, որ ապաստարանները պատրաստ էին պատերազմական վիճակին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0