ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երգիչ Արսեն Սաֆարյանն առաջնագծում է. նա լուսանկար է հրապարակել հայտնի «Սնիկերսների» շարքից։
Նշենք, որ զինվորներին ուղարկած «Սնիկերսների» վրա աղջիկները զվարճալի տեքստեր են գրել` տրամադրությունը բարձրացնելու համար։
Սաֆարյանին բաժին հասած «Սնիկերսի» վրա գրված է.«Եկեք, որ դուք էլ մեր համար էլ «Սնիկերս» առնելու»։
Երգչին այդ տեքստը շատ է դուրս եկել և նա էլ իր հերթին Facebook սոցցանցի իր էջում գրել է.«Ձեր ուղարկած սերը, ջերմությունն ու «Սնիկերսները» հասնում են մեզ։ Մենք էլ խոստանում ենք վերադառնալ ու հազարապատիկը տալ` և՛ սեր, և՛ ջերմություն, և՛ սնիկերս»։
Նշենք, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել մի շարք հայտնիներ` պատերազմը միավորել է բոլորին։ Մի փոքր տեսանյութ էր տարածվել երգիչ Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ, որը զինվորական համազգեստով «Հորովել» էր երգում իր կողքին կռվող տղաների համար։