ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, արևելագետ Տարոն Հովհաննիսյանն ուսումնասիրում է հակառակորդի մարդկային կորուստնրն ու արդեն նույնականացրել է 619 զոհվածների անձնական տվյալները։

Բացահայտված անունների այս պահին վերջին` 5-րդ մասը`102 անուններով, այսօր հրապարակվել է Տարոն Հովհաննիսյանի կողմից վարվող
Karabakh Records Տելեգրամ ալիքում։

«Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստերի անվանացուցակի 5-րդ մասը։ Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է»,– գրում է Հովհաննիսյանը։

Նշենք, որ մինչ օրս Տարոն Հովհաննիսյանը ևս 4 ցուցակ էր հրապարակել` ընդհանուր 519 անուններով։
Հայկական միասնական տեղեկատվական հարթակի տվյալներով` հակառակորդի մարդկային կորուստներն այս պահին կազմում են ընդհանուր 5139 անձ։

Իսկ ադրբեջանական կողմն իր զոհերի մասին պատերազմի ողջ ընթացքում որևէ պաշտոնաան տվյալ չի հրապարակել։
