ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Spurtnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին նա տեղեկացրել է Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում տեսաուղերձի միջոցով:
Նա իր հետևորդներին հորդորում է հետևել իր օրինակին:
«Հրավիրում է ձեզ միանալ ինձ։ Անկախ նրանից, թե դուք ինչ կանեք` կիրազեկեք մարդկանց, սոցցանցերում գրառումներ կանեք կամ էլ 1 դոլար կնվիրաբերեք, յուրաքանչյուրդ էլ օգնած կլինեք»,–գրել է նա։
Քիմ Քարդաշյանը վստահեցնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն անմիջականորեն օգնում է նրանց, ովքեր տուժել են այս ընթացքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն