Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Կանադայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Հունաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում...
Մի շարք երկրներում բազմահազարանոց ակցիաներ են կազմակերպվել, որոշ տեղերում էլ մարդիկ Հայաստանի ու Արցախի դրոշները պարզելով են աջակցություն հայտնել հայրենիքին։ «Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Ճանաչեք Արցախը», «Արցախը Հայաստան է», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Էրդողանն ահաբեկիչ է». այսպիսի վանկարկումներով և պաստառներով ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին և մայր Հայաստանին ու պահանջում միջազգային հանրությանը կոչերից գործի անցնել։
Sputnik Արմենիան աշխարհասփյուռ հայության բողոքի ակցիաների ամենավառ կադրերը ներկայացնում է ֆոտոշարքով։