Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ՊԲ հարավարևելյան սահմանագոտում զինծառայողների շրջանում տիրող տրամադրությունն ու մարտական ոգին։ Շատերն արդեն իսկ բարդ ու պատասխանատու գործողությունների են մասնակցել գրոհային ստորաբաժանումների կազմում` ցավալի հարվածներ հասցնելով ու զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին։
«Խնդիր է եղել դրված հրամանատարության կողմից հարձակում իրականացնել բացահայտ հակառակորդի մարտական դիրքի վրա։ Հարձակումն իրականացվել է պատշաճ մակարդակով` հակառակորդին ոչնչացնել իր խրամաբջիջներում»,– ասում է զինծառայողներից մեկը։
Հետո էլ ավելացնում է, որ միշտ պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելուն։
Խոցել են թշնամու զրահատեխնիկան ու փրկել մարտական ընկերների կյանքը. մերօրյա նոր հերոսները
«Էդ պահին հիմնականում չես մտածում շատ բանի մասին, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ. ինչ–որ մի տեղ ինչ–որ զինվոր է կանգնած, ունի քո կարիքը, պետք է իրեն օգնես»,– պատմում է մեկ այլ զինվոր ու նշում, որ գործողության պահին վախի զգացում չկա։ Կա հրաման, որը պետք է անես ամենալավ կերպով, որովհետև յուրաքանչյուր սխալը կարող է մարդու կյանք արժենալ։
Հայ զինծառայողները վստահեցնում են` պատրաստ են ոչ միայն սահմանագիծը պաշտպանելու, այլև հակագրոհելու ու ջախջախելու հակառակորդին։
Զինվորների ոգին մարտական է, տրամադրությունը` բարձր. կռիվների արանքում նրանք ժամանակ են գտնում նաև ընտանիքին ողջույններ ու բարեմաղթանքներ հղելու։ Դրանք բոլորը մի ընդհանրություն ունեն. տղաները վստահեցնում են` անհանգստանալ պետք չէ, հաստատ հաղթելու են ու հաղթանակն իրենց հետ տուն են բերելու։
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են