Եթե Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումները լինելու են համարժեք և իսկապես հայելային, ապա Փաշինյանի մոտեցումը ճիշտ է։ Նման դիտարկում է արել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով AFP գործակալության հետ հարցազրույցում ՀՀ վարչապետի արած հետևյալ արտահայտությանը` «Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»։ Ըստ քաղաքագետի` թեև պահը պատեհ չէ այն ընկալելու համար, այդուհանդերձ, հայկական կողմը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջումների։
«Այժմ մենք մի կողմից կառուցողական ենք, մյուս կողմից` պարտվողական չենք, և եթե կարողանանք պաշտոնական մակարդակով այս բալանսը պահպանել, ապա դիվանագիտական տեսանկյունից դա կլինի միանգամայն ճիշտ գիծ»,– նշում է քաղաքագետը։
Հրանտ Միքայելյանի կարծիքով` խնդիրն այն է, որ մենք ռեսուրսների տեսանկյունից գտնվում ենք համեմատաբար թույլ դիրքում, որովհետև մեր դեմ կռվում են Ադրբեջանն ու Թուրքիան, հետևաբար, Հայաստանը պետք է գոնե քաղաքական առումով միջազգային հանրության առջև ավելի կառուցողական լինի, հանդես գա ավելի լավ դիրքերից, որպեսզի նույն միջազգային հանրության կողմից ստանա շոշափելի աջակցություն։
«Աջակցելով Հայաստանին` աջակցում ես խաղաղությանը, աջակցելով Ադրբեջանին ու Թուրքիային` աջակցում ես պատերազմին։ Շատ կարևոր է, որ ՀՀ իշխանության ներկայիս քաղաքական գիծը հասցվի միջազգային հանրությանը, այդ դեպքում մենք իսկապես կունենանք նաև դիվանագիտական հաջողություն»,– նշում է քաղաքագետը։
Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ՊԲ–ն հերքում է
Նրա գնահատմամբ` ընթացող պատերազմական գործողություններից հետո կմնան բազմաթիվ կարմիր գծեր։ Ըստ նրա` հայոց բանակն ատամներով կռվում է իր հողի համար, և եթե մենք իսկույն գնանք բանակցությունների և խաղաղ ճանապարհով հանձնենք այն, ինչն Ադրբեջանը ցանկանում է վերցնել պատերազմով, ապա դա մեղմ ասած` կլինի սխալ քաղաքականություն։
Միքայելյանի համոզմամբ` Արցախը Հայաստանի հետ պետք է միշտ ունենա անմիջական կապ, որքան լայն, այնքան լավ, խոսքն այստեղ լոկ Լաչինի մասին չէ, այլ նաև Քելբաջարի։
Ընդ որում` Հայաստանի հետ շանտաժով ու սպառնալիքներով խոսելն Ադրբեջանը դարձրել է սովորական գործելաոճ, մինչդեռ մենք պետք է հասնենք նրան, որ այդ գործելակերպին մեկընդմիշտ վերջ տրվի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն