ԵՐԵՎԱն, 8 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի իր էջի Stories բաժնում մի քանի հրապարակում է արել՝ կոչ անելով իր հետևորդներին նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
![Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Քորթնի Քարդաշյանը և Անժելա Սարաֆյանը կոչ են անում Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Քորթնի Քարդաշյանը և Անժելա Սարաֆյանը կոչ են անում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/08/24816439_0:0:782:1425_600x0_80_0_0_bd842003db3edc638d9d7de7d5e52fa9.jpg)
Նա հրապարակել է 2019թվականին Քիմի հետ Հայաստան այցի ժամանակ Էջմիածնի Մայր տաճարում արված լուսանկարը և գրել, որ Հայաստանը օգնության կարիք ունի։
«Արցախում հայերն Ադրբեջանի հարձակման տակ են։ Մենք պետք է միջազգային հանրությանը, լրագրղներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին տեղեկացնենք հարձակումների մասին»,–գրել է Քորթնին։
Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր կարձագանքեն կատարվածին, մարդկության դեմ այս հանցագործությունը կանգնեցելու հնարավորություն ունեն։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը ևս աշխարհի ուշադրությունը հրավիրել է Արցախում տիրող իրավիճակի վրա և իր հերթին կոչ արել նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Նա հրապարակել է հայ զինվորներից մեկի «Գինի լից» երգի տեսանյութը և գրել, որ այս սարսափելի մղձավանջը սկսվելուց ի վեր փորձում էր լաց չլինել։
«Հետո ես այս տեսանյութն եմ տեսնում։ Ցավդ տանեմ»,–գրել է դերասանուհին։
«Ես ամեն ամիս նվիրատվություն եմ կատարելու Հայաստան համահայկական հիմնադրամին, կարծում եմ, որ դա օգուտ կբերի մեր երկրին։ Եկեք նվիրատվություն անելով պաշտպանենք մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր հայրենիքը:Եթե դու հայ չես, բայց իմ ընկերն ես ու տարածել ես խոսքս, շնորհակալ եմ քեզ»,–գրել է դերասանուհին: