00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ներգրավումը փոխում է համատեքստը. Փաշինյանը՝ աշխարհին սպառնացող վտանգի մասին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян обращается с речью к нации (27 сентября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян обращается с речью к нации (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ հակամարտության գոտում ծայրահեղականներ ու միջազգային ահաբեկիչներ կա, իսկ դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման եթերում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանային շրջանակից։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ

«Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը... Թուրքիան հարյուր տարի անց Հարավային Կովկաս է վերադարձել երկու պատճառով՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը և հյուսիս-արևելք ու հարավ-արեւելք ուղղությամբ իր կայսերական քաղաքականությունը շարունակելու համար», - նշել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ հակամարտության գոտում կան ծայրահեղականներ, միջազգային ահաբեկիչներ:

«Դա արդեն վտանգավոր է մեծ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Եվ դա սպառնալիքի օջախ է ողջ աշխարհի անվտանգության առումով», - հավելել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Ղարաբաղի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Տեղեկատվության համաձայն՝ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի ու Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ֆրանսիան ու Ռուսաստանը մտահոգություն են հայտնել, որ Սիրիայից զինյալներ են մասնակցում մարտական գործողություններին, որոնք ընթանում են Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0