ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգի արդիական հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները:
Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Երևան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի` հոկտեմբերի 9-ին կայանալիք նիստին։