00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը զանգել է Պուտինին. ռազմական գործողությունների մեկնարկից հետո սա նրա առաջին զանգն է

© Photo : official site of the President of RFПереговоры президентов России и Азербайджана Владимира Путина и Ильхама Алиева (1 сентября 2018). Сочи
Переговоры президентов России и Азербайджана Владимира Путина и Ильхама Алиева (1 сентября 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Ղարաբաղի թեման։ Մինչ այս ռուսական կողմը Ադրբեջանի հետ շփում էր ունեցել ԱԳՆ-ի մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղու տիրող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

 Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակը Ղարաբաղում

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվ գործությունների մեկնարկից ի վեր սա Պուտինի և Ալիևի առաջին խոսակցությունն է։ Մինչ այդ ռուսական կողմը շփում էր ունեցել ԱԳՆ-ի մակարդակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Լավրովը մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի գործընկերների հետ:

Ալիևը զանգել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ Այդ ֆոնին երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը։

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարաբաղա–ադրբեջանական սահմանագոտում իրադրության սրացումից ի վեր նրանք արդեն 4 անգամ խոսել են հեռախոսով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0