ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 8-ին կժամանի Երեւան ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով օտարերկրացի լրագրողի հարցին Երեւան ժամանած ռուսական Իլ-96-300 ինքնաթիռի մասին։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը տեղափոխում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ այդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, ու ՌԴ վարչապետն է ժամանել։ Փաստորեն, Թորոսյանն իր պատախանով հերքեց տարածված լուրերը։
«Ռուսաստանի վարչապետը Երևան կժամանի հոկտեմբերի 8-ի երեկոյան՝ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսված հանդիպման շրջանակներում։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան նախատեսված են պաշտոնական հանդիպումներ նրա հետ։ Դրանից հետո կարող եք պարզել մանրամասները ՀՀ վարչապետի գրասենյակից»,- հայտարարեց Թորոսյանը։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպում անցկացնելու մտադրությունը պահպանվում է՝ անկախ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից, սակայն ձեւաչափը դեռ մշակվում է: