00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է. Ասադ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԲաշար Ասադ
Բաշար Ասադ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը, Բաշար Ասադի խոսքով, տարբեր տարածաշրջաններում պատերազմ է սկսում, որպեսզի շեղի հասարակական կարծիքը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է Ղարաբաղում ռազմական գործողությունների գլխավոր նախաձեռնողը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի շրջանակում, պատասխանելով Sputnik-ի հարցին, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Министр иностранных дел Канады Франсуа-Филипп Шампань выступает перед журналистами после встречи с президентом Ливана (27 августа 2020). Бейрут - Sputnik Արմենիա
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ

«Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում, աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը։ Այնպես որ ընդհանուր առմամբ նրա վարքը վտանգավոր է»,-ասել է Ասադը։

Սիրիայի նախագահը մի քանի պատճառ է ասել։ Առաջինը՝ քանի որ այն մուսուլման եղբայրների գծի արտացոլումն է, իսկ նրանք ծայրահեղական, ահաբեկչական խմբավորում են։

Երկրորդը՝ նա պատերազմներ է սկսում տարբեր տարածաշրջաններում, որպեսզի Թուրքիայում հասարակական կարծիքը շեղի երկրի ներսում իր գործողություններից, հատկապես Սիրիայում ԻՊ-ի հետ նրա սկանդալային կապերից հետո ։

«Բոլորը գիտեն, որ ԻՊ-ն սիրիական նավթը վաճառում էր Թուրքիայի միջոցով՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի քողարկմամբ, և որ թուրքերը, իհարկե, մասնակցել են այդ նավթի առևտրին։ Այդպիսին են նրա նպատակները, և դա վտանգավոր է։ Սա վերաբերում է այն հարցին, թե արդյոք միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի դրանից, թե ոչ»,-նշել է Ասադը։

«Միջազգային հանրություն» տերմինը, նրա խոսքով, իրականում նշանակում է երկրների միայն փոքր խումբ՝ մեծ տերություններ և հարուստ երկրներ, որոնք ազդեցություն ունեն քաղաքական դաշտում։

Դրա հետ մեկտեղ, Ասադի խոսքով, այդ միջազգային հանրության մեծամասնությունը ահաբեկչությանն աջակցելու հարցում Թուրքիայի մեղսակիցներն են:

Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը

«Այնպես որ նրանք գիտեն, թե ինչ է անում Թուրքիան, նրանց դուր է գալիս, թե ինչ է անում, Թուրքիան այդ երկրների գործիքն է՝ տարածաշրջանում իրենց քաղաքականությունը ներդնելու, իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ Ուստի մենք բոլորովին չենք կարող հույս դնել միջազգային հանրության վրա։ Կարելի է հույս դնել միջազգային իրավունքի վրա, բայց այն գոյություն չունի․ չկան ինստիտուտներ, որոնք կապահովեին այդ իրավունքի կիրառումը գործնականում։ Այնպես որ մենք Սիրիայում ստիպված ենք հույս դնել մեր և բարեկամների օգնության վրա»,-նշել է Սիրիայի նախագահը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0