ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք` երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։
Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Չի բացառվում, որ Չավուշօղլուի հրատապ այցը կապված է հենց այդ հայտարարության հետ։