Արցախում կռվում են թե' մեծերը, թե' փոքրերը։ Զորակոչիկներին և պահեստայիններին օգնության համար Ստեփանակերտից փորձառու մարտիկներին ուղարկելուց առաջ Վետերանների միության ղեկավար, արցախյան բանակի ամենամարտունակ զորամասերից մեկի նախկին հրամանատար Սամվել Կարապետյանը խորհուրդներ է տալիս։
– Տղերք, սա մեր վերջին մարտն է։ Մեծ պատերազմ չպետք է կրկնվի, և դա միայն մեզնից է կախված, մեր տոկունությունից ու վճռականությունից։ Թշնամին պետք է հասկանա, որ ուժով մեր դեմ պայքարել չի կարելի։
Մարտիկները գլխով դրական շարժում են անում։ Հանկարծ վետերանների միության ղեկավարի թիկունքից հայտնվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա ավագ եղբայրը` Սամվելը, զոհվել է 1993 թվականին։ Նրա համար այս ինքնաբուխ արարողությունը արձանագրային միջոցառում չէ։ Շատերը նրանցից, ում նա եկել է ճանապարհելու, ծառայել են իր եղբոր ղեկավարության տակ։
– Հակառակորդը հարյուրավոր տանկեր և զրահատեխնիկա է օգտագործում, գնդակոծություն է իրականացնում Օմարից մինչև Արաքս, բայց ես չեմ կասկածում, որ մենք նրան հետ կմղենք։ Աստված ձեզ պահապան, ասում է Հարությունյանը։
Վետերաններին տարեց կին է մոտենում՝ սև գլխաշորով և զգեստով։ Նա մարտիկներին ճանապարհում է լուռ հայացքով։ Ասում է, որ աղոթել է տղերքի համար, որ բոլորը ողջ ու առողջ վերադառնան։
![Տղերք, սա մեր վերջին մարտն է Տղերք, սա մեր վերջին մարտն է - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/04/24764298_0:0:1600:870_600x0_80_0_0_8ca814c7444fe03393660e36ba026c8a.jpg)
– В бой идут одни старики! (Մարտի են գնում միայն ծերունիները` ասում է ռուսերեն)։
Այդպիսի ոգեշնչող խոսքերով ուղևորների առաջին խմբին դիմավորեց այն ավտոբուսի վարորդը, որով մարտիկները ճամփա ընկան։ Փողոցամերձ խանութի մոտ կանգառի ժամանակ խանութի տերը իր կողմից 2 արկղ թարմ բանջարեղեն ու կանաչի է բեռնում ավտոբուս։ Էդիկ անունով զրուցասեր վետերաններից մեկը պատմում է ուղևորներին` ինչպես էր ամռանն իրեն հյուր եկել թոռնուհին Երևանից, և ինքը նրա համար երկու բադի ձագ էր գնել։
– Պատկերացնո՞ւմ եք, թոռս զանգում է ինձ պատերազմի առաջին օրը ու ասում, որ ես անմիջապես բադերին նկուղ իջեցնեմ։ Տես, է։ Պապիկի մասին չի անհանգստանում, բադերի մասին է մտածում, – ասում է Էդիկը։
Զորամասերից մեկում զենք ստանալուց և դիրքեր շարժվելուց առաջ ընթրում են։ Սեղանակիցս տարեց տղամարդ է, բայց ոչ թե անուն-հայրանունով ներկայացավ, այլ պարզապես Վլադիկ Գազարով։ Նկարիչ ու քանդակագործ Ստեփանակերտից։ Ասում է, որ նկարչությունն իրեն օգնել է զարգացնել տեսողական հիշողությունը։
– Եվ աչքերս մինչ օրս լավ աշխատում են։ Ականջներս էլ, – կատակում է Վլադիկը։
![Տղերք, սա մեր վերջին մարտն է Տղերք, սա մեր վերջին մարտն է - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24684703_0:0:1600:1199_600x0_80_0_0_89f8f8ca111da2fe7796e1fc84cd29df.jpg)
Ռուսական պոեզիա է սիրում։ Անմիջապես ճաշարանում սկսում է արտասանել Դուդինի և Եսենինի բանաստեղծությունները։ Ասում է, որ բանակում է պոեզիայով տարվել։ Ժամկետային ծառայությունն անցել է նավատորմում ։ Սեղանի շուրջ նման դեպքերին հատուկ զրույց է սկսվում. որքա՞ն կտևի պատերազմը, չէ՞ որ նրանք ավելի մեծաթիվ են։ Վլադիկը հիշեցնում է, որ Սուվորովի երակներում էլ հայկական արյուն էր հոսում (մոր ազգանունը Մանուկովա էր) և մեջբերում է ռուս մեծ զորահրամանատարի խոսքերը։
– Թշնամուն պետք է ոչ թե հաշվել, այլ խփել։
![Ветераны прошлых карабахских войн на передовой (29 сентября 2020). Карабах Ветераны прошлых карабахских войн на передовой (29 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24684714_0:39:1601:1044_600x0_80_0_0_6e62ced02b427996ca4ee3e5e4e5f310.jpg)
![На передовой в Карабахе (29 сентября 2020). На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24684920_0:6:1600:1011_600x0_80_0_0_39918ca3713b1f9a3edb13542a79e421.jpg)
![На передовой в Карабахе (29 сентября 2020). На передовой в Карабахе (29 сентября 2020). - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24684893_0:27:1601:1094_600x0_80_0_0_27b15c1572a81915963d56305b24bf27.jpg)
![Сосе Баласанян на передовой в Карабахе Сосе Баласанян на передовой в Карабахе - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24683892_64:0:1210:720_600x0_80_0_0_98334f95710ba8dfb3ec66a4f471434b.jpg)
Շարունակում ենք ճանապարհը գիշերով, անջատված լուսարձակներով։ Տեղավորվում ենք բլինդաժներում։ Մարտիկները ծանոթանում են իրավիճակին և պատրաստվում մարտական հերթապահության։ Մարտիկներից մեկը լիցքավորում է Կալաշնիկովի տանկային գնդացրի շղթան։ Սերգեյ Անդյանն է, հարազատ Ստեփանակերտ է վերադարձել երկու տարի առաջ։ Առաջին պատերազմից հետո, 90-ականների կեսերին նա Իրկուտսկ էր մեկնել, որտեղ համալսարան էր ընդունվել։ Տուն էր գալիս արձակուրդին և մեծ տոներին։ Վերջնականապես տուն վերադառնալ որոշեց 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո։ Սկսեց զբաղվել ներքին զբոսաշրջությամբ։ Հետաքրքիր երթուղիներ էր գտնում քիչ հայտնի տեսարժան վայրեր դժվարամատչելի ճանապարհներով հասնելու համար։ Սիբիրում` տայգայի պայմաններում գոյատևման դասընթաց է անցել և ցանկացողների համար նման դասընթացներ էր անցկացնում Արցախում։ Ասում է, որ դա շատ օգտակար դպրոց էր, որը նրան այսօր պետք եկավ։ Ռադիոսարքով նախազգուշացում է ստացվում օդային վտանգի մասին։ Ինչ–որ տեղ մերձակայքում անօդաչու է պտտվում։
– Ժամանակին մարդիկ վահան են ստեղծել` թրի հարվածներից պաշտպանվելու համար։ Կարծում եմ, որ շուտով նման վահան նաև ԱԹՍ–ների համար կհայտնվի։ ХХI դարի վահան, – նկատում է Սերգեյը։
![Տղերք, սա մեր վերջին մարտն է Տղերք, սա մեր վերջին մարտն է - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24684904_0:0:1600:1199_600x0_80_0_0_7e3aface7246be9f9692ef7553e9a0c4.jpg)
Շուրջ երկու տասնյակ վետերան–մարտիկների շարքում համազգեստով ու սաղավարտի տակից երևացող գանգրահեր մազերով կնոջ ուրվագիծ է նկատվում։ Մարզական կառուցվածքն ու սպորտային կոշիկները, ինչպես նաև բուժքրոջ պայուսակի բացակայությունը, շփոթեցնում են։ Որտեղի՞ց է այստեղ աղջիկ հայտնվել։ Եթե բուժքույր չէ, գուցե դիպուկահար է։ Այդ տարբերակն ավելի մոտ էր իրականությանը։ Ստեփանակերտի բնակիչ Սոսե Բալասանյանն է` ձյուդոյի և սամբոյի աշխարհի և մայրցամաքի առաջնությունների մեդալակիր:
– Նման դժվարին պահին չեմ կարող անմասն մնալ, դրա համար հիմա այստեղ եմ հայրենակիցներիս հետ և զենքը ձեռքիս, – ասում է Սոսեն։
![Տղերք, սա մեր վերջին մարտն է Տղերք, սա մեր վերջին մարտն է - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1d/24667289_0:0:1280:720_600x0_80_0_0_c9e8b330d6a53c39ad9fe6bb6244bb84.jpg)
Աղջիկը ստեղծագործական ջիղ ուներ։ Ավելի լավ ծանոթանալով իր ԱԿ-74-ին, նա այն անվանեց հոր` Գրիգորի անունով։ Հայրն իրեն դաստիարակել է սեփական անցյալի մասին պատմություններով, երբ նույնպես մարտնչել է այս կողմերում հաղթական արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Մեր հետ դառնալու ժամանակն էր։ Վերադառնում ենք դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայով։ Ինձ հետ միասին ժամկետից շուտ Ստեփանակերտ է վերադառնում վետերաններից մեկը։ Նա քաղաքային գերեզմանատանն է աշխատում։ Ասում է, որ հրաման է ստացվել վերադարձնել իրեն և նրանց, ովքեր խաղաղ կյանքում սգո ծառայությունների ոլորտում են աշխատում։ Պատերազմի ժամանակ նրանք շատ անելիք կունենան։
Հաղթելու ենք։