00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցույց Վարշավայում․ Լեհաստանի նախագահից պահանջում են ակտիվություն ցուցաբերել Արցախի հարցում

© Sputnik / StringerАрмянская община Польши на акции протеста перед зданием Посольства Азербайджана (16 июля 2020). Варшава
Армянская община Польши на акции протеста перед зданием Посольства Азербайджана (16 июля 2020). Варшава - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը բողոքի բազմամարդ ցույցեր է անցկացնում, պահանջելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Բողոքի ցույցերին աջակցում են ոչ միայն հայերը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանի հայկական սփյուռքի և մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ Վարշավայում քայլերթ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Министр иностранных дел Франции Жан-Ив Ле Дриан  - Sputnik Արմենիա
Ֆրանսիան ջանքերը մոբիլիզացնում է Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու համար

Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ աջակցում են Հայաստանին։ Նրանք հայկական դրոշներով հավաքվել են Լեհաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում՝ Զամկովի հրապարակում։ Պաստառների վրա Արցախին աջակցող կոչեր են։ Ցույցի մի քանի հարյուր մասնակիցները նաև ստորագրահավաք են իրականացնում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային հասցեագրված միջնորդագրի տակ, որում խնդրում են ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Նշենք, որ ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը բողոքի բազմամարդ ցույցեր է անցկացնում, պահանջելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Բողոքի ցույցերին աջակցում են ոչ միայն հայերը, այլև այդ պետությունների այլ բնակիչները և անգամ տեղական իշխանությունները, ինչպես, օրինակ, Կիպրոսում։

Չկազմակերպել և չմասնակցել․ Հայաստանի դեսպանությունը դիմել է Ռուսաստանի հայերին

Ավելի վաղ բազմամարդ բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև Նյու Յորքում` ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։ Մասնակիցներն այնտեղ էին գնացել Հայաստանի և Արցախի դրոշներով` ՄԱԿ–ից պահանջելով գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար։

Ցուցարարները խոսել էին նաև համազգային համախմբման կարևորության մասին` ընդգծելով, որ հայ ժողովրդի ուժը միասնության մեջ է։

Президент Азербайджана Ильхам Алиев (слева) рядом с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом во время официальной церемонии встречи в Президентском комплексе (15 марта 2016). Анкара - Sputnik Արմենիա
Ե՞րբ կարելի է հրադադար ակնկալել արցախյան ճակատում. ՀՀ նախագահի պատասխանը

«Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք միասնական ենք և միշտ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, այդ թվում Արցախը` այդ սուրբ հողը»,–ասում էին ակցիայի մասնակիցները։

Բացի այդ, նրանց ձեռքում հետևյալ գրություններով պաստառներ կային. «Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Ադրբեջանը` պատերազմ», «Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0