00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ԱՀ նախագահի ուղերձն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին արվել է ճիշտ ժամանակին

© Sputnik / Aram NersesyanАртем Тоноян
Артем Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին, մասնավորապես թալիշ և լեզգի ժողովուրդներին։ 
Տոնոյան. Արցախի նախագահի ուղերձն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին արվել է ճիշտ ժամանակին

Արցախի նախագահը Facebook սոցցանցում տեղեկացրել էր, որ պաշտպանության բանակը, ի նշան բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։

Президент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC - Sputnik Արմենիա
Որն է Ղարաբաղյան հակամարտության մաթեմատիկան. ՀՀ նախագահի հարցազրույցը Caixin Media-ին

«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին։ Բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը»,–նշել է Արայիկ Հարությունյանը։

Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` ԱՀ նախագահի ուղերձն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին արվել է ճիշտ ժամանակին։ Ըստ նրա` խնդիրը բազմաշերտ է, Ադրբեջանում կա դժգոհ զանգված և ազատագրական պայքարի սեփական օրակարգ ունեցող թևեր կան, որոնք մեծ մասամբ չեն գտնվում Ադրբեջանի տարածքում։ Հատկապես ռուսաստանաբնակ թալիշներն ու լեզգիները շատ դրական են գնահատել Արայիկ Հարությունյանի ուղերձը, միացել են կոչին և նույնաբովանդակ կոչերով դիմել Ադրբեջանում ապրող իրենց հայրենակիցներին։ 

Չկազմակերպել և չմասնակցել․ Հայաստանի դեսպանությունը դիմել է Ռուսաստանի հայերին

«Նրանք արդեն իսկ հայտարարել են, որ դա իրենց պայքարը չէ, ուստի անհրաժեշտություն չկա Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի արկածախնդրությանը տուրք տալով` սպանվել ընթացող պատերազմում։ Նրանց կարծիքով` եթե թալիշները, օրինակ, պետք է զոհվեն, ապա դա պետք է անեն միայն ազատ ու անկախ Թալիշստանի համար։ Մյուս կողմից հայտնի է, թե ինչպիսի բռնատիրություն է հաստատվել Ադրբեջանում, որի պայմաններում նույնիսկ արգելված է օգտագործել «թալիշ» եզրույթը, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել հարավային թալիշաբնակ շրջաններում»,– նշում է իրանագետը։

Ադրբեջանը սարսափելի մեծ կորուստներ է կրում. Արցախի նախագահի խոսնակ

Արտյոմ Տոնոյանի կարծիքով` այս ֆոնին Արայիկ Հարությունյանի ուղերձը շատ ճիշտ քաղաքական քայլ էր, մի կողմից ուղերձ էր ազգային փոքրամասնություններին, մյուս կողմից հետաքրքիր քարոզչական քայլ էր Բաքվի բռնապետի դեմ` վերջինիս հիշեցնելով Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների մասին։ Ըստ իրանագետի` փոքրաթիվ ժողովուրդները հարևան երկրում շարունակում են մնալ ծանր ճնշման տակ, այս օրերին հսկողությունն ուժեղացված է նրանց բնակավայրերի հանդեպ, և օրըստօրե ճնշումը նրանց նկատմամբ մեծանում է։

Генеральный секретарь НАТО Йенс Столтенберг выступает на совместной пресс-конференции в президентском дворце в Кабуле (29 февраля 2020). Афганистан - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը. գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին
 

«Ստացվող տեղեկություններն այն մասին, որ թալիշաբանկ ու լեզգիաբնակ վայրերում հրաժարվում են զորակոչից ու զորահավաքից, վկայում է, որ իրականում կա լարվածություն, որին գումարվում են սոցիալական անարդարությունը, Բաքվի կողմից իրականացվող էթնիկ խտրական քաղաքականությունը, և եթե նայենք զոհվածների ցուցակներին, ապա պարզ կերևա, որ հիմնականում սպանվում են առաջնագիծ ուղարկված հենց նշված ժողովուրդների ներկայացուցիչները։ Սա նույնպես կարող է առաջ բերել բողոքի հուժկու ալիք»,– նշում է իրանագետը։

Արտյոմ Տոնոյանի գնահատմամբ` Ադրբեջանում ապրող փոքրաթիվ ժողովուրդներն ավելի կընդվզեն այն ժամանակ, երբ Աստծո կամոք հայկական զինված ուժերը ռազմաճակատում հասնեն առավելության ու գրանցեն զգալի առաջընթաց, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ թալիշների ու լեզգիների անկախության պայքարի համար։ Ըստ իրանագետի` այդ մասին են վկայում նաև պատմական իրադարձությունները։ 

Լրահոս
0