ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտյան մի քանի հարված է հասցրել Ստեփանակերտին, տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Արցախի մայրաքաղաքից։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ստեփանակերտի հրթիռակոծությունից հետո այն զրկվել էր էլեկտրամատակարարումից, որն ավելի ուշ վերականգնվել է։
Գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։
Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի