Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4
Ավերված շինություններ, այրված խանութ ու ավտոմեքենա... Ստեփանակերտ, հոկտեմբերի 4
Sputnik Արմենիա
Թշնամին շարունակում է ավերել Ստեփանակերտը, իսկ արցախցիներն արդեն մտածում են վերակառուցելու մասին։ Մի հայացքով գնահատում են` ինչը կարելի է վերանորոգել, ինչն է... 04.10.2020, Sputnik Արմենիա
Թշնամին շարունակում է ավերել Ստեփանակերտը, իսկ արցախցիներն արդեն մտածում են վերակառուցելու մասին։ Մի հայացքով գնահատում են` ինչը կարելի է վերանորոգել, ինչն է պետք փոխարինել։
Հակառակորդի հերթական հրետակոծությունից հետո Ստեփանակերտի տարբեր հատվածներում դեռ ծուխ է բարձրանում։
Արձակված արկերի բեկորները թափված են փողոցներում։ Վնասվել են շրջակա խանութների ապակիները, արկն ամբողջությամբ գետնին է հավասարեցրել շինանյութի խանութներից մեկը, վնասել ԱԻՆ կայանը, բազմաթիվ ավտոմեքենաներ կա՛մ այրվել են, կա՛մ պայթած արկի այս ու այն կողմ շպրտված բեկորներից մետաղաջարդոնի վերածվել։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը շրջել է քաղաքում, տեղում ֆիքսել կադրեր, որոնք ներկայացնում են հրետակոծության հետևանքները: