00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառակորդը ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր. Փաշինյան

© Photo : Facebook / Screenshot / Обращение премьер-министра Никола Пашняна к армянству (3 октября 2020). Еревaн
Обращение премьер-министра Никола Пашняна к армянству (3 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը Արցախի հետևից չէ, որ եկել են, նրանց նպատակը ցեղասպանությունն է։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ վարպապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։ Նրա խոսքով` հարձակման ծավալներն աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որպիսին չի եղել 21-րդ դարի որևէ մարտում։

Փաստեր՝ ռազմական գործողություններում թուրքական կողմի և վարձկան-ահաբեկիչների ներկայության վերաբերյալ - Sputnik Արմենիա
Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները խուճապի մեջ են. ԱԱԾ–ն ապացույցներ է ներկայացրել

«Գրոհի են նետվում 150-200 թշնամական զինվոր, ուղեկցվում են զրահատեխնիկայի, ռազմական օդանավերի ԱԹՍ–ների գրոհներով
Հայաստանի տեղեկություններով` թուրքական բանակի 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի բանակի տարբեր հրամանատարական դիրքերում»,–ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա:

«Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր»,–ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը Արցախի հետևից չէ, որ եկել են, նրանց նպատակը ցեղասպանությունն է։ Բայց ՀՀ և ԱՀ քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ։ «Մեր զինվորը լի է հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ։ Միայն ու միայն հաղթանակն է, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում»,–ասաց նա։

Հայկական զինուժը, վարչապետի խոսքով, արդեն հասել է զգալի հաջողությունների. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում ու մենք անպայման կհաղթենք»,–ասաց նա։

Վարչապետը հիացած է այն աներևակայելի տոկունությամբ, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Նրանք հերոսության աներևակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:

Подбитый армянскими силами танк Т-90 азербайджанской армии - Sputnik Արմենիա
Թշնամու խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ. Արծրուն Հովհաննիսյան

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։

«Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում»,–տեղեկացրեց վարչապետը:

Նա նշեց, որ մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

«Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք, որ մենք անպայման կհաղթենք, մենք անպայման կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայման կհաղթենք»,–իր խոսքը եզրափակեց նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0