ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում ապաստարաններում գտնվող արցախցի փոքրիկների լուսանկարներն է հրապարակել ու գրառում կատարել։
«Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է: Տեղացի ու արտասահմանյան մեդիայի ներկայացուցիչները վնասվել են ադրբեջանական հրթիռակոծություններից: Լեռնային Ղարաբաղը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայաստանի ժողովուրդը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե այն այսօր չդադարեցվի, վաղը կարող է դուրս գալ տարածաշրջանից՝ հասնելով այլ վայրեր: Այսօր թիրախավորվել են մեր երեխաները, վաղը կարող են լինել ձերը»,–գրել է Մխիթարյանը։
Նա ևս մեկ անգամ հորդորել է միջազգային հանրությանը հնարավոր ամեն բան անել՝ օգնելու դադարեցնել հայերի ու գլոբալ խաղաղության դեմ ուղղված ռազմական գործողությունները:
Ավելի վա Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է: