00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և աշխատակիցներին հորդորում է դուրս չգալ Երևանից

© Sputnik / StringerЗдание посольства США в Армении
Здание посольства США в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ դեսպանատունը անգամ կոնկրետ անթույլատրելի ուղիներ է նշել։ Դեսպանատունն իր նման նախորդ նախազգուշացումը հրապարակել էր սեպտեմբերի 25-ին` ռազմական գործողությունների վերսկսումից դեռ երկու օր առաջ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին դուրս չգալ Երեւանից ՝ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», տեղեկությունը հրապարակված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում:

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (30 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի նախագահը մեկնում է առաջնագիծ

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական հակամարտությունը շարունակվում է։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են անվտանգ վայրում, հետաձգել ոչ կարևոր ուղևորությունները երկրի ներսում։  Դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրահանգել է դուրս չգալ Երևանի սահմաններից», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական առաքելությունում նաև ամերիկացիներին կոչ են արել խուսափել Երևանից հարավ, Սևանից Արևելք և M4 և M16 ավտոմայրուղիներից, Դիլիջանի ազգային պարկից դեպի Տավուշի մարզի Վրաստանի սահման ուղևորություններից, չայցելելելել Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անընդհատ հետևել տեղական նորություններին, խուսափել մարդկային կուտակումներից, ընկերներին և հարազատներին տեղեկացնել իրենց անվտանգության մասին, ծանոթանալ իրականացվող անվտանգության ծրագրերին, հրաժարվել քաղաքից դուրս ոչ կարևոր ուղևորություններից:

Նշենք, որ դեսպանատունն իր նման նախորդ նախազգուշացումը հրապարակել էր սեպտեմբերի 17-ին` ռազմական գործողությունների վերսկսումից 10 օր առաջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0