ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով բոլոր անհատ քաղաքացիներին ու կազմակերպություններին խստորեն զգուշացնում է անօդաչու թռչող սարքեր չկիրառել։
«Այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում»,– զգուշացնում է ԱԱԾ–ը:
Միաժամանակ բնակչությանը կոչ է արվում անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: