00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեռնային Ղարաբաղի հարցով մի շարք նախաձեռնություններ կձեռնարկվեն․ Մակրոն

© AFP 2024 / FRANCISCO SECO Президент Франции Эммануэль Макрон выступает на саммите Европейского союза (ЕС) в здании Европейского совета (1 октября 2020 ). Брюссель
Президент Франции Эммануэль Макрон выступает на саммите Европейского союза (ЕС) в здании Европейского совета (1 октября 2020 ). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ակտիվ համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում ղարաբաղյան կարգավորման հարցով մի շարք նախաձեռնություններով հանդես կգան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ տեղեկությունը հայտնել է ԵՄ գագաթնաժողովից հետո։

Այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակիցներին - Sputnik Արմենիա
Վիրավոր ֆրանսիացի լրագրողը չի ցանկանում մնալ հիվանդանոցում. Արցախի նախագահն այցելել է նրան

«Եվրախորհրդի անդամներին զեկուցեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համատեղ կոմյունիկեի ու այն նախաձեռնությունների մասին, որոնք մենք պատրաստվում ենք ձեռնարկել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ակտիվ միջնորդության համար», - ասել է Մակրոնը։

Նշենք, որ հոկտեմբերի 1–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Արցախ։ Նա նաև ընդգծել էր, որ Ադրբեջանի`կիրակի սկսված հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ինքն այդ մասին ուղիղ ասել է Ալիևին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 91 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0