00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականությո՞ւն են դարձել կորոնավիրուսի 2-րդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցДевушка в защитной маске перед баннером с изображением коронавируса
Девушка в защитной маске перед баннером с изображением коронавируса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ճիշտ են ասում՝ հերիք չէր մեզ կորոնավիրուսը, հիմա էլ պատերազմ փաթաթեցին մեր վզին։

Չլիներ համավարակը, միգուցե միջազգային հանրությունը ավելի մեծ ուշադրություն կդարձներ հայ-ադրբեջանական հակամարտությանը, Իլհամ Ալիևի սաձազերծած արկածախնդրությունն ավելի կոշտ գնահատականի կարժանանար։ Բայց աշխարհը հիմնականում կորոնավիրուսով է տարված, փորձում է հասկանալ՝ արդյոք արդարացել են այն մասնագետների կանխատեսումները, որոնք պնդում էին, թե աշնանը կսկսվի հիվանդության նոր ալիքը։ Եկեք դիտարկենք ըստ երկրների։

Армянские военнослужащие на передовой - Sputnik Արմենիա
Երբ և ինչով է ավարտվելու այս պատերազմը

​Իհարկե, սկսենք Միացյալ նահանգներից, որովհետև այդ երկրում ոչ միայն գրանցվել են ամանասարսափելի ցուցանիշները, այլև, վերջին հաղորդագրությունների համաձայն, վարակվել է հենց ղեկավարը՝ Դոնալդ Թրամփը կնոջ հետ միասին։ Այնինչ մեկ ամսից՝ նոյեմբերի 3-ին այնտեղ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որոնց վրա կորոնավիրուսի ազդեցությունը շատ դժվար է կանխատեսել։ Բայց հենվենք զուտ վիճակագրական տվյալների վրա. ԱՄՆ-ում վարակվել է 7,5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 200 հազար քաղաքացի։ Եվ հիմա էլ ամեն օր հաղորդվում է 30-40 հազար վարակվածների մասին։ Բայց արդյոք կարելի է պնդել, որ աշնանը Միացյալ Նահանգներում նոր ալիք է բարձրացել։ Մասնագետներն ասում են՝ նման պնդումը բոլորովին միանշանակ չէ, քանզի ամենավատ իրավիճակը ստեղծվել էր ամռանը, իսկ հիմա ամեն ինչ կարծես թե կայունացել է։

​Ճիշտ է, Ամերիկան այնքան էլ հաջող օրինակ չէ կորոնավիրուսի դեմ կառավարության ջանքերը գնահատելու տեսակետից՝ բոլորիս հայտնի պատճառով։ Նահանգներն այդ երկրում հայկական հայտնի կարճամետրաժ կինոնկարի հերոսներից մեկի օրինակով շատ հանգիստ կարող են ասել՝ Վաշինգտոնի ասածը մեզ համար օրենք չի։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Մինչ ողջ երկրում իրավիճակը, կարելի է ասել, կայունացել է, Ֆլորիդայում վարակվածների թիվը կտրուկ աճել է։ Ինչու։ Որովհետև այդ նահանգի ղեկավարությունը զուտ տնտեսական դրդապատճառներից ելնելով՝ թույլատրել է սրճարանների և բարերի աշխատանքը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յուրաքանչյուր զոհ Ալիևի և Էրդողանի խղճին է. Շենդերովիչ

​Տեղափոխվենք Եվրոպա։ Իսպանիա։ Այդ երկրում վարակվածների թիվը հասել է 750 հազարի։ Հիվանդության երկրորդ ալիքը կանխելու համար իշխանությունները արգելել են բոլոր ռեստորանների, սրճարանների և բարերի աշխատանքը երեկոյան ժամը 10-ից հետո։ Որոշ շրջաններում մոտ 10 օր առաջ շատ խիստ սահմանփակումներ են մտցվել՝ տնից դուրս գալիս դուք կարող եք գնալ միայն խանութ, աշխատանքի, դասի կամ բժշկի։ Բայց սա զանգվածային բողոքների առիթ է դարձել։

​Ճիշտ է, Եվրոպայի կենտրոնում կան օրինակներ, որոնք լավատեսություն են ներշնչում։ Այդպիսի օրինակներից է Չեխիան։ Էստեղ ի սկզբանե՝ դեռ գարնանը շատ խիստ սահմանփակումներ էին մտցրել։ Եվ ի դեպ, հիմա էլ հաշվի առնելով հիվանդության երկրորդ ալիքի ահագնացումը, կրկին արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, որոնք կտևեն մոտ մեկ ամիս։ Ինչպես ասում են՝ մինչև անցնի վտանգը։ Տասը հոգուց ավելի չի կարելի հավաքվել, դիմակների կրումը ամենուր պարտադիր է, սակայն մի հետաքրքիր հանգամանք կա՝ սահմանները բաց կմնան։

Города мира. Берн - Sputnik Արմենիա
«Շվեքզիտը» չստացվեց

​Մի օրինակ էլ Գերմանիայից վկայակոչեմ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեց կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։ Մի կին Հայաստան վերադարձավ եվրոպական մի երկրից, կարծեմ, Իտալիայից, ու նշանդրեքի ժամանակ վարակեց տասնյակ մարդկանց։ Ուրեմն Գերմանիայում մի կին վերադարձել է Հունաստանից, հյուրանոցում անցել է աշխատանքի և վարակել է մոտ 50 քաղաքացու։ Ինչ նման ենք։

​Իսրայել։ Այս երկրում իշխանությունները միշտ էլ կտրուկ միջոցների են դիմել, հաշվի առնելով ահաբեկչության վտանգը։ Եվ այս անգամ էլ քաղաքականությունը շատ կոշտ է։ Սեպտեմբերի 18-ից փաստորեն վերականգնվել է կարանտինը՝ փակվել են դպրոցները, մանկապարտեզները, սննդի օբյեկտները և հյուրանոցները։ Եթե ձեր բնակարանից կհեռանաք ավելի քան 500 մետր, կտուգանվեք։ Հավաքներն էլ գրեթե արգելված են։ Խորհրդարանը որոշում է կայացրել, ըստ որի բողոքի ակցիաներ իրականացնողների դեմ կառավարությունը կարող է խիստ միջոցներ կիրառել, այսինքն պարզապես ցրել ցուցարարներին։

​Այս բոլոր օրինակները վերլուծելով՝ մասնագետներն այնուամենայնիվ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ արդյոք իրականություն են դարձել կորոնավիրուսի աշնանային երկրորդ ալիքի մասին կանխատեսումները։

Լրահոս
0