00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց «Եղնիկների» հրամանատարին

Բաժանորդագրվել
«Եղնիկները» ոչ միայն կարողացել են ստրատեգիական դիրքեր գրավել, այլև նկատելի կորուստներ են հասցնել թշնամուն։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը։ Տեղեկությունը Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնել է նախագահ Հարությունյանը։

Брифинг Сейрана Оганяна (1 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Ջալալ Հարությունյանի քայլերը տեսնելով` հասկացանք, որ անելիք չունենք. Սեյրան Օհանյան

Նա դա արել է հատուկ արարողակարգով` ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող զինվորականներին:

«Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը»,– գրել է նախագահը:

Իր ուղերձում Արցախի նախագահը շեշտել է, որ վերջին օրերին ականատես են եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որի արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, կետեր, այլև հակառակորդին պատճառել բավականին մեծ կորուստներ։

Վիրավոր զինվորները Երևանում շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Այդ պատճառով էլ նախագահը որոշել է չսպասել մինչև պատերազմի ավարտն ու հենց այսօր իր և ամբողջ ժողովրդի շնորհակալություն հայտնել հրամանատար Ջալավյանին։

Այսօր տիկնոջս՝ Քրիստինեի հետ ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել ենք սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: - Sputnik Արմենիա
Խոնարհվում եմ ձեր առջև. Արցախի նախագահն այցելել է վիրավորված զինծառայողներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0