00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին». բազմամարդ ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Բաժանորդագրվել
«Հայաստանն ուզում է խաղաղություն, իսկ Ադրբեջանը ՝ պատերազմ», «Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին»։ Այս և նմանատիպ բովանդակությամբ այլ պաստառներով են Նյու–Յորքում բողոքի ակցիայի մասնակիցները եկել ցույցի։

Նյու Յորքում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի բազմամարդ ակցիա է տեղի ունեցել։ Մասնակիցները եկել են Հայաստանի և Արցախի դրոշներով և ՄԱԿ-ից գործուն միջոցներ պահանջել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի կապակցությամբ:

Ցուցարարները կարևորել են համազգային համախմբումը, որը նկատվում է վերջին օրերին։ Նրանք ընդգծում են, որ միասնության մեջ է հայ ժողովրդի ուժը, և հենց այդ պատճառով էլ այն անպարտելի է։

«Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք միասնական ենք, և որ միշտ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, ներառյալ մեր Արցախը` այդ սուրբ հողը», - ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանք եկել են «Հայաստանն ուզում է խաղաղություն, իսկ Ադրբեջանը ՝ պատերազմ», «Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին» և նմանատիպ այլ գրություններով պաստառներով:

Акция протеста союза молодежи АРФ Дашнакцутюн возле офиса ООН в связи с эскалацией в Карабахе (29 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

Ավելի վաղ ՝ սեպտեմբերի 29-ին, ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա էր կազմակերպել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Տասնյակ երիտասարդներ պահանջում էին ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այլ միջազգային կազմակերպություններից` հավասարության նշան չդնել Հայաստանի ու Թուրքիայի միջև, հստակ գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիային և այդ ագրեսիային Թուրքիայի մասնակցությանը։

Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել նաև Լոս Անջելեսում։

«Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Լոս Անջելեսում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կապակցությամբ։ Վաղը Մենք հավաքվում ենք Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի դիմաց ՝ ժամը 15:00-ին, նույն նպատակով», - ասված է Հայ դատի հանձնախմբի Նյու Յորքի գրասենյակի (ANCA) Facebook-ի պաշտոնական էջում։

Բողոքի ակցիա ԱՄՆ-ում. հայ համայնքը պահանջում է դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային

ANCA - ն կոչ է արել միանալ ակցիային, որի նպատակն է միջազգային հանրությունից պահանջել դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի գործողությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0