Մանկությունը մարդու կյանքի ամենապայծառ ժամանակահատվածն է: Սակայն այնտեղ, որտեղ թնդանոթներն են որոտում, երեխաները կորցնում են մանկությունը լուսավոր հիշելու հնարավորությունը։ Արցախում ապրող մանուկները վերջին 4 օրվա ընթացքում միանգամից չափահաս դարձան ու բացահայտեցին մեծ լինելու դժվարությունները։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններից հետո Մարտունիում 9-ամյա մի աղջնակ է զոհվել, կան նաև վիրավոր երեխաներ։ Արցախցի երեխաներն այս օրերին մութ ու խոնավ նկուղներում են՝ ապաստարաններում։ Նրանք զրկված են բակում խաղալու և վազվզելու հնարավորությունից։ Բայց նրանց գեները հզոր են, և նրանք չեն կորցնում ոգու ամրությունը։ Սակայն այս երեխաների հասուն աչուկներն ու տխուր հայացքները կմաշեն շատերի սրտերը։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը լուսանկարել է նրանց, ում ադրբեջանցիները զրկել են մանկությունից և խաղաղ երկնքից ։ Նրանք հասունացել են մի ակնթարթում ՝ արկերի ահարկու ձայնից։ Մանկությունից նրանց հուշերում նաև տագնապի, վախի ու սարսափի զգացում է մնալու։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան
![Ապաստարանից ծիկրակող տղան Ապաստարանից ծիկրակող տղան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686618_0:0:1600:1064_600x0_80_0_1_2c3804726f5cfe80510e1c0e519e4c5a.jpg)
![Ապաստարանում քնող երեխան Ապաստարանում քնող երեխան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688230_0:0:0:0_600x0_80_0_1_dbab36e071099a04ac4eb84a67687254.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի ավտոբուսն ու երեխաները Ստեփանակերտի տուն-ինտերնատի ավտոբուսն ու երեխաները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688727_0:0:0:0_600x0_80_0_1_d1abec5a429e6b4ad94d28b7f8866ce9.jpg)
![Աղջիկն ապաստարանում Աղջիկն ապաստարանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686633_0:0:1600:1065_600x0_80_0_1_f695d820c40282cc47b7d089663c689f.jpg)
![Խաղալիքը ձեռքին երեխան Ստեփանակերտի փողոցում Խաղալիքը ձեռքին երեխան Ստեփանակերտի փողոցում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686643_0:0:1600:1065_600x0_80_0_1_cc6ac59eae03c940cf141b4c5d434f85.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի խաղալիքը Ստեփանակերտի տուն-ինտերնատի խաղալիքը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688723_0:0:0:0_600x0_80_0_1_3513dfed2df057fc4a9700795a339ec2.jpg)
![Ապաստարանի դռնից ծիկրակող տղան Ապաստարանի դռնից ծիկրակող տղան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686623_0:0:1600:1065_600x0_80_0_1_4fa323113eacd0d4fee16c1fbed67b6d.jpg)
![Երեխաները զբաղվում են հեռախոսով Երեխաները զբաղվում են հեռախոսով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688725_0:0:0:0_600x0_80_0_1_22192966cc293b509a477a38cdc15fd8.jpg)
![Ստեփանակերտի շուկայում հաց գնող տղան Ստեփանակերտի շուկայում հաց գնող տղան - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686652_0:0:1600:1068_600x0_80_0_1_e7480cd140f0d6e9010dfa356332fd52.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի երեխաները ճաշի ժամին Ստեփանակերտի տուն-ինտերնատի երեխաները ճաշի ժամին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688717_0:0:0:0_600x0_80_0_1_89cce16949e5000de4d278eb4594e91a.jpg)
![Ստեփանակերտ Ստեփանակերտ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24689747_0:0:1600:1067_600x0_80_0_1_9cb47d75706b3088b99562f8e52725bc.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի դաստիարակները Ստեփանակերտի տուն-ինտերնատի դաստիարակները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688731_0:0:0:0_600x0_80_0_1_948146933c67763ab808b6a469cbab0b.jpg)
![Փոքրիկ տղան օգնում է մեծերին ապաստարանում Փոքրիկ տղան օգնում է մեծերին ապաստարանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24686628_0:0:1600:2403_600x0_80_0_1_530062ed7df43b17b68516c47f8dce29.jpg)
![Փորձում է յուրացնել օպերատորի աշխատանքը Փորձում է յուրացնել օպերատորի աշխատանքը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688736_0:0:0:0_600x0_80_0_1_ce0aebeb6b1f37804776deb105b0b417.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի երեխաները ճաշի ժամին Ստեփանակերտի տուն-ինտերնատի երեխաները ճաշի ժամին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688712_0:0:0:0_600x0_80_0_1_9dfa3d5d044c133fd5306a125d2f66b6.jpg)
![Ապաստարանում քնած երեխաները Ապաստարանում քնած երեխաները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24689677_0:0:1600:963_600x0_80_0_1_f0bde5c3a2280f0ca75e4bad4113f332.jpg)
![Երեխաները խաղում են հեռախոսով Երեխաները խաղում են հեռախոսով - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688733_0:0:0:0_600x0_80_0_1_5d7db29c7ffbb61cbe821113f020bdd3.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի փոքրիկ գեղեցկուհու մատիտներն ու ակնոցը Ստեփանակերտի տուն-ինտերնատի փոքրիկ գեղեցկուհու մատիտներն ու ակնոցը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688719_0:0:0:0_600x0_80_0_1_66ab0297804fc86d27e839a83664b960.jpg)
![Ստեփանակերտի տուն-ինտերնատի այս օրերի ննջարանը Ստեփանակերտի տուն-ինտերնատի այս օրերի ննջարանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688729_0:0:0:0_600x0_80_0_1_b62ac8c1fd67e0412d2e1df4e500dcdd.jpg)
![Սելֆի Sputnik Արմենիայի լուսանկարիչ Արամ Ներսեսյանի հետ Սելֆի Sputnik Արմենիայի լուսանկարիչ Արամ Ներսեսյանի հետ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24688135_0:0:1600:1068_600x0_80_0_1_ce761947b3198d1599b176b78ca42939.jpg)